ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ սարք է հարկավոր Արփինետի շարժական TV հավելվածը դիտելու համար։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես թվային հեռուստատեսային ընդունիչի (TV Box), այնպես էլ` խելացի հեռուստացույցի (Smart TV), խելացի հեռախոսի և պլանշետի միջոցով։ Արփինետ TV-ի միջոցով կարող եք դիտել թվային հեռուտաալիքներ և բովանդակություն՝ ցանկացած ինտերնետ կապի միջոցով՝ անկախ ցանցից (OTT)։

Ինչպե՞ս օգտվել Արփինետ TV ծառայությունից։

Միայն անհրաժեշտ է ներբեռնել Արփինետ TV (Arpinet TV) հավելվածը։ Արփինետ TV ունենալու համար անհրաժեշտ է ձեռք բերել Արփինետի հեռուստատեսային թվային ընդունիչ (TV Box), որն էլ ձեզ թույլ կտա օգտվել Արփինետ TV ծառայությունից։

Ինչպե՞ս ներբեռնել Արփինետ TV հավելվածը։

Արփինետ TV հավելվածը հասանելի է Apple ընկերության iOS 5.0 և բարձր տարբերակների օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր մոբայլ սարքերի, ինչպես նաև Android 2.3.3 և բարձր տարբերակների՝ օպերացիոն համակարգերով աշխատող խելացի հեռախոսի և պլանշետի համար:

Ինչպե՞ս ստանալ Արփինետ TV ծառայության Մուտքանունը և Գաղտնաբառը:

Որոնեք և ներբեռնեք ARPINET TV հավելվածը։
Գրանցվեք և ստացեք sms հաղորդագրությամբ Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը, որը նաև կարող եք օգտագործել аrpinet.tv կայքում՝ Ձեր անձնական էջ մուտք գործելու համար։
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 060 888 888, 077 911 011 (Զանգերի սպասարկման կենտրոն):

Ինչպե՞ս կատարել վճարում Արփինետ ՏՎ ծառայությունից օգտվելու համար։

Անհրաժեշտ է մուտք գործել www.arpinet.tv կայք՝ անձնական էջ, որտեղ կարող եք կատարել վճարում՝ ցանկացած վճարային համակարգի միջոցով (Visa, Master Card, Idram):

Ձեր բաժանորդն եմ, քանի ՞ սարքի միջոցով կարող եմ օգտվել հավելվածից։

Ծառայությունից հնարավոր է օգտվել միայն մեկ պլանշետի կամ մեկ խելացի հեռախոսի միջոցով։

Ես օգտվում եմ 3800 սակագնային պլանից, քանի՞ սարքով կարող եմ օգտվել հավելվածից։

Ծառայությունից հնարավոր է օգտվել մեկ smart հեռուստացույցի կամ ցանկացած TV-Box-ի, մեկ պլանշետի, մեկ հեռախոսի միջոցով։

Ես արդեն Ձեր բաժանորդն եմ և օգտվում եմ հավելվածից: Երբ սկսում եմ օգտվել երկրորդ հեռախոսի միջոցով, առաջանում են խնդիրներ, ի՞նչն է պատճառը։

Կարող եք օգտվել ծառայությունից մեկ պլանշետի կամ մեկ խելացի հեռախոսի միջոցով, այսինքն՝ մեկ սարք։ Լրացուցիչ սարքի դեպքում պետք է կատարել վճարում ծառայությունից օգտվելու համար։

Samsung խելացի (Smart) հեռուստացույցների համար որտեղի՞ց կարելի է գտնել Arpint.tv հավելվածը։

Samsung խելացի (Smart) հեռուստացույցների համար Arpint.tv հավելվածը հասանելի է Samsung Apps-ում։

Arpint.tv հավելվածը չի միանում Samsung (Smart) խելացի հեռուստացույցի միջոցով, ի՞նչն է պատճառը։

Կարող է լինել մի քանի պատճառ, որի հետևանքով չի միանում Arpint.tv հավելվածը․

  • * Լարային տարբերակով միացման դեպքում պետք է ստուգել ինտերնետի առկայությունը հեռուստացույցում։ Անհրաժեշտ է մուտք գործել հեռուստացույցի Մենյու, Կարգավորումներ բաժնում ընտրել Ցանց ենթաբաժինը, այնուհետև ստուգել ինտերնետի հասանելիությունը։
  • * WiFi երթուղիչի միջոցով միացման դեպքում պետք է ստուգել հեռուստացույցում ինտերնետի հասանելությունը, այնուհետև ապահովել հեռուստացույցի և Wi-Fi երթուղիչի միջև նվազագույն հեռավորություն։
  • * Նախապես ստուգել և կատարել հեռուստացույցի Smart Hub հավելվածի վերջին թարմացումները։
  • * Խնդիր կարող է առաջանալ Samsung կամ «Արփինետ» ընկերությունների սերվերներում՝ տեխնիկական աշխատանքների պատճառով, տվյալ դեպքում՝ ծառայության հասանելիության համար, անհրաժեշտ է վերագործարկել հավելվածը, եթե այն ավտոմատ կերպով չի վերականգնվել։

Ինչպե՞ս կարող եմ վերականգնել գաղտնաբառը։

Գաղտնաբառի վերականգնման համար անհրաժեշտ է․

  • * Մուտք գործել https://arpinet.tv կայք և սեղմել «վերականգնել գաղտնաբառը» հղումը, այնուհետև հետևել հրահանգներին։
  • * Եթե «վերականգնել գաղտնաբառը» հղումը առկա չէ, ապա պարզապես պետք է դուրս գալ մուտք եղած հաշվից և փորձել վերականգնել գաղտնաբառը կրկին։

Եթե բացակայում է Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ապա կապ հաստատեք մեր օպերատորի հետ, լրացրեք աջ մասում գտնվող պատուհանում համապատասխան դաշտերը և մեր օպերատորը հաշված րոպեների ընթացքում կպատասխանի Ձեզ։

Կամ զանգահարեք +374 60 888 888